Ասադի տապալումից հետո, երբ Էրդողանն այցելել էր Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Այնթափ քաղաք հայտարարեց, որ գալիք 2-3 ամիսը կունենա առանցքային կարևորություն աշխարհի համար:
Սաքարիա նահանգում ունեցած իր ելույթում Էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրության նախկին նահագները պետք է վերադառնան Թուրքիայի կազմ: Նրա խոսքով պետք է վերանայվեն Առաջին աշխարհամարտի արդյունքները:
Թուրքամետ ուժերը, Թուրքիայի ուղիղ ռազմական, լոգիստիկ և կազմակերպչական աջակցությամբ , գրավելու են ոչ միայն Մամբիջը, այլև քրդական վերահսկողության հիմնական գոտիները։
Թե ինչպիսին կլինի Թուրքիայի ու Մերձավոր արևելքի ապագան շատ բանով կախված է, թե ինչպես իրենց կդրսևորեն սիրիական քրդերը։ Քրդերն այսօր հսկում են Սիրիայի տարածքի շուրջ 40%-ը, որոնց դեմ պայքարում է Թուրքիան։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...